Հասարակություն 12:07 15/03/2022 Հայաստան

Տեխնիկական մասնագետների ներգրավման 4 կարևոր կանխատեսում՝ ըստ Forbes ամսագրի

Վերջերս հեղինակավոր Forbes ամսագրում լույս է տեսել հայկական CodeSignal ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի  հոդվածը՝ տեխնիկական մասնագետների ներգրավման 4 հիմնական միտումների վերաբերյալ, որոնք արդիական են լինելու 2022 թվականին։ 

Նախորդ տարվա ընթացքում, որպես 2020 թվականի անկայունության բնական արդյունք, աշխատանքի ընդունման ոլորտը շրջադարձային փոփոխությունների ենթարկվեց։

Թեև տեխնոլոգիական կազմակերպությունները առավել պատրաստ էին մուտք գործելու հեռահար աշխատանքի աշխարհ, «Great Resignation» որակված շրջանը նրանց ևս ուժգին հարված հասցրեց։ Տվյալները փաստում են, որ 2021 թվականին տեխնոլոգիական ոլորտում  գրանցվել է մասնագետների կողմից գործատուի հետ պայմանագրերի միակողմանի դադարեցման թվի ամենամեծ աճը՝ բոլոր մյուս ոլորտների համեմատ։  Փորձառու մասնագետների բարձր պահանջարկով պայմանավորված՝ բիզնեսները, չունենալով աշխատանքի ընդունման արդյունավետ ռազմավարություններ, կանգնեցին որակյալ ինժեներական թիմերի ձևավորման և պահպանման խնդիրների առաջ։

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ զարգացում է ունենալու տեխնիկական մասնագետների ներգրավումը  2022 թվականին՝ նոր միջավայրի պահանջներին համապատասխան։

Ահա չորս կանխատեսում, որոնք հիմնված են CodeSignal ընկերության հիմնադիր Տիգրան Սլոյանի ձեռք բերած փորձի վրա։ 

● Կգրանցվի միջազգային կադրերի ներգրավման պայթյուն
Շատ կազմակերպություններում, որոնք լիովին անցել են աշխատանքի կազմակերպման հեռավար ձևաչափի, ներգրավման տեղանքով պայմանավորված սահմանափակումները դարձել են երկրորդական։ Եթե մենք հանդիպում ենք միայն Zoom-ով, այդքան էլ էական չէ, թե որտեղ ենք գտնվում։ Արդյունքում, 2021 թվականին ականատես եղանք նրան, որ զգալիորեն աճեց մասնագետների ներգրավումը ԱՄՆ տեխնոլոգիական հաբերի սահմաններից դուրս։  Անգամ այդ պարագայում՝ շատ ընկերություններ շարունակեցին թերահավատորեն մոտենալ միջազգային ներգրավման հարցին։ 
Այսօր ամբողջ աշխարհում առկա է բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ բազմություն՝ անհրաժեշտության դեպքում ներառելով նաև նույն ժամանակային գոտիներում գտնվող անձանց։ Տիգրանը հավատ է տածում, որ 2022 թվականին տաղանդների ներգրավման մասնագետները կսկսեն օգտվել այս փաստի առավելություններից։ Չեզոքացնելով պետական սահմանների դերը տաղանդների որոնման գործում՝ նրանք կբացահայտեն հրաշալի թեկնածուների այնտեղ, որտեղ ի սկզբանե չեն դիտարկել։


● Տաղանդների ներգրավման  մասնագետների դիրքերը կամրապնդվեն
2021 թվականի հունիսին LinkedIn-ում թափուր հաստիքների հայտարարությունների մեջ գերակշռում էր ոչ թե ծրագրավորողների, այլ տաղանդների ներգրավվման մասնագետների պահանջարկը։ Զարմանալի չէ, որ մարդկային ռեսուրսների մասնագետների այժմ առավել դժվար է գտնել՝ հաշվի առնելով մեր լսած պատմություններն այն մասին, թե ինչպես էին կազմակերպությունները 2020 թվականին զանգվածաբար աշխատանքից ազատում HR թիմերը։ Դժվար է առաջարկել մի պաշտոն, որը խնդրահարույց իրավիճակում ազատման ցուցակի առաջին հորիզոնականում է լինելու։ Հատկապես դժվար է, քանի որ սովորաբար այս աշխատանքի արդյունավետությունը չափվում է ոչ թե ընդունված աշխատակիցների որակով, այլ համալրված հաստիքների քանակով։
Տեսնելով հեռանկարը, տեխնոլոգիական կազմակերպություններին, գուցե, անհրաժեշտ է դադար առնել և վերանայել իրենց ծրագրերը՝ կապված մասնագետների ներգրավվման թիմերի պահպանման և ուժեղացման հետ։ Եթե կազմակերպությունները գիտակցաբար որոշեն մարդկային ռեսուրսների հավաքագրումը դարձնել կայուն և կանխատեսելի դերակատարում, կառուցեն վստահելի համակարգեր և աշխատանքային գործընթաց՝ առանցքային թիմի շուրջ, նրանց նման դիրքավորումն առավել հավանական կդարձնի որակյալ մասնագետների գրավումն ու պահպանումը։

● Կազմակերպությունները կֆինանսավորեն տաղանդների ներգրավվման մասնագետների բութքեմփեր
2022-ին, կապված աշխատաշուկայի երկու ափերում կատարվող սրընթաց փոփոխությունների հետ, կենսական է դառնում ընկերությունների դերը ապագա տաղանդների ներգրավվման մասնագետներին կրթելու գործում։ Տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների արագությունը արդեն գերազանցում է մեր ներկայիս կրթական համակարգի զարգացման տեմպերը, և տեխնոլոգիական ոլորտում ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ ինժեներական ոլորտի մասնագետները ստիպված են անհրաժեշտ հմտություններ սովորել հենց աշխատանքի ընթացքում։
Ինժեներական ոլորտում կազմակերպությունները նպաստել են այս հարցի լուծմանը՝ բութքեմփեր և համալսարանական ծրագրեր ֆինանսավորելով։ Սակայն չեն ներդրվել անգամ դրան հավասար ջանքեր տաղանդների ներգրավվման ոլորտի նոր մասնագետներին կրթելու գործում։ Եթե բիզնեսները գիտակցեն իրենց մարդկային ռեսուրսների ներգրավվման թիմերում բարձրորակ կիրառական գիտելիքի առկայության արժեքը,  հաջորդ տարի ի հայտ կգան մի շարք բութքեմփեր, դասընթացներ, որակավորումներ և անգամ մարդկային ռեսուրսների ներգրավման տեխնիկական հմտություններին վերաբերող համալսարանական մասնագիտացումներ։ 

● Թեկնածուներն են առաջնորդելու փոփոխությունը աշխատանքի ընդուման գործընթացներում
Տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների հարցը մոտակա ժամանակներում թատերաբեմը չի լքի։ Երբ շուկան նման խորությամբ կախված  է լինում թեկնածուներից, հավանական է թվում, որ աշխատանքի ընդունման գործընթացներում առավել առաջնային և կենտրոնական դեր է տրվելու հենց նրանց համար բարենպաստ պայմանների, դրական փորձառության  ստեղծմանը։ Երբ թեկնածուներն ունեն հարցազրույցի մասնակցելու բազմաթիվ տարբերակներ, նրանք շատ արագ կմերժեն այն կազմակերպություններին, որոնք չեն հարգում իրենց ժամանակն ու ջանքերը։ Մենք արդեն տեսնում ենք կազմակերպություններ, որոնք փնտրում են տարաբնույթ գործիքներ և ռազմավարություններ՝ հարցազրույցի գործընթացը բարելավելու և իրենց տաղանդների ներգրավվման մասնագետներին հավելյալ ազատություն տալու համար, որպեսզի վերջիններս կենտրոնանան թեկնածուների հետ անձնական կապեր կառուցելու վրա։
Այս տարի տեխնոլոգիական ոլորտում մարդկային ռեսուրսների ներգրավման գործընթացը չափազանց շարժուն և հարափոփոխ է լինելու. այս չորս հավանական սցենարներն ընդամենը հատվածներն են այն հնարավոր զարգացումների, որ կարող ենք տեսնել։ Այնուամենայնիվ, մի բան պարզ է. այն կազմակերպությունները, որոնք կշարունակեն անտեսել աշխատանքի ընդունման նոր համակարգի իրողությունները 2022 թվականին, շուտով անկարող կլինեն մրցել նրանց հետ, ովքեր այդ փոփոխություններին պատրաստ են։

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ և այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Կազմակերպությունից մանրամասնում են, որ 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար:
 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դեկտեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել
«Ժողովուրդ» թերթը գրում է. թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեկտեմբերի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս...
Աղբյուր` Panorama.am
08:00
Քիչ անց Ն. Փաշինյանի կողակիցը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
Եթե գտնվեն գնացողներ։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։  Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}