«Փաստ». Փաշինյանը փորձում է ի դեմս ԼՀԿ-ի ու Էդմոն Մարուքյանի ունենալ դաշնակից՝ ներքին դաշտում և «կռիվ տվող»՝ արտաքին ճակատում
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Օրենսդրությամբ հատուկ հանձնարարություններով դեսպանները նշանակվում են «միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով»:
Ներկայումս Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք Հայաստանի իշխանություններն իրենց կադրային բազայով ի վիճակի չեն դիմագրավել: Ըստ այդմ էլ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուժեղացնել դիվանագիտական ճակատը, և այս տրամաբանության մեջ է եղել Էդմոն Մարուքյանի նշանակումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանն այսպիսով փորձում է ի դեմս ԼՀԿ-ի ու Էդմոն Մարուքյանի ունենալ դաշնակից՝ ներքին դաշտում և «կռիվ տվող»՝ արտաքին ճակատում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան