Փաշինյանի և Ալիևի միջև օպերատիվ կապն օգտագործելու ժամանակն է. Խոսրով Հարությունյան
«Եթե չեմ սխալվում ժամանակին օպերատիվ կապ կար Փաշինյանի և Ալիևի միջև, հիմա հենց այդ կապն օգտագործելու ժամանակն է: Զանգ տուր, թող մերժեն: Եթե չեմ սխալվում, կապ կա նաև ԳՇ-ների միջև: Երբ Եվրամիության հարթակներում հանդիպեցին, նույնիսկ Շառլ Միշելը ողջունեց, որ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապ է հաստատված: Օպերատիվ կապը հենց այս դեպքերի համար է, հո՞ ծնունդ շնորհավորելու համար չեք զանգահարելու»,-Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և հավելեց. «Ես համոզված եմ, որ գազատարից հետո հաջորդը կարող է լինել հոսանքը, ջրամատակարարումը: Ըստ էության, Ադրբեջանը քայլ առ քայլ, բայց հետևողական ստեղծում է ապրելու, առօրյա սովորական կենսունակությունն ապահովելու անտանելի պայմաններ արցախահայության համար: Նպատական հասկանալի է՝ ինչքան հնարավոր է գնացեք, այստեղ դուք ապագա չունեք:
Բայց սա արժեզրկում և վարկաբեկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը: Սրանով Ադրբեջանի լուծած երրորդ խնդիրն այն է, որ իր այդ քայլերով բոլորովին վերջերս Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հռչակագրի կետերին հակառակ գործողություն է կատարում այս պահին՝ սրելով հարաբերությունները և լարվածություն առաջացնելով Ռուսաստանի հարավային հատվածում:
Պետք է քննադատել Ադրբեջանի գործողությունները և միջազգային հանրության ուշադրությունն ներգրավել այս հումանիտար աղետի վրա: Բայց ինձ համար հասկանալի չէ, թե այս իրավիճակում ո՞ւր է Հայաստանը: Այսքան ժամանակ ես հայաստանյան իշխանություններից չեմ լսել հենց այդ առումով որևէ հոդաբաշխ նախաձեռնություն, կամ մեկնաբանություն:
Եթե որևէ քայլ չենք անում այս ուղղությամբ, ետևաբար անհիմն չեն շատ-շատերի այն պնդումները, որ հայաստանյան իշխանությունը իր հանրությանը սովորեցնում է դառնալ անտարբեր արցախյան իրողությունների հանդեպ: Կարծում եմ անհիմն չեն այն պնդումները, որոնք ասում են, որ Հայստանյան իշխանություններն Արցախից դե-ֆակտո ձեռք են քաշել, հետևաբար՝ Արցախի անվտանգության, ճակատագրի հարցերը մնում են փակագծերից դուրս, լուսանցքում: Հայաստանը ունի պարտավորություններ Արցախի հանդեպ, դրանք եռակողմ հայտարարությամբ անգամ չեն վերացել: Հայաստաը շարունակում և պարտավոր են նրան դիտել, որպես Արցախի անվտանգության երաշխավորը»:
Մենք գնում ենք սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին՝ ակնհայտորեն հնարավորություն տալով հակառակորդին, ոխերիմ հարևանին, գրավել բոլոր ռազմավարական կարևորության բարձունքները
«Սյունիքում կատարվողը ես դիտում եմ այն քաղաքականության, այն քայլի, որոշման տրամաբանական հետևանքը, որը կայացվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ ի հակառակ այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերված եռակողմ հայտարարությամբ, մեր զորքերն հետ քաշվեցին՝ բանավոր ընկալմամբ, թե այդ կերպ մենք կանխում ենք կամ նվազեցնում ենք ռազմական գործողությունները Սյունիքի, հետևաբար՝ Հայաստանի տարածք տեղափոխելու հավանականությունը: Ես դեռ այն ժամանակ եմ ասել,որ դրանով մենք հնարավորություն ենք տալիս իրականացնել սողացող օկուպացիան, այն՝ ինչին ականատես եղանք թե՛Կապան-Գորիս ճանապարհի հետ կապված, թե՛ հետագայում Սև լճի և նոյեմբերի իրադարձություններով պայմանավորված: Ըստ էության, Ադրբեջանն օգտագործելով (միգուցե պայմանավորվածությամբ, չեմ կարող ասել) այս ստեղծված հնարավորությունները, հնարավոր սահմանազատման, սահմանագծման նախօրեին, փորձում է իր ձեռքը վերցնել,բոլոր ռազմավարական բարձունքները: Մենք գնում ենք սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին, ընդ որում՝ ակնհայտորեն հնարավորություն տալով հակառակորդին, ոխերիմ հարևանին, գրավել բոլոր ռազմավարական կարևորության բարձունքները: Ադրբեջանը այդ կերպ ռազմավարական հետագա զարգացումների համար նախադրյալներ է ստեղծում անհերքելի, անշրջելի նախադրյալներ, հնարավորություններ: Այն, ինչ տեսնում ենք Ներքին Հանդ բնակավայրի մոտ, նույնն է:
Երեկ պաշտապանության փոխնախարարը հայտնեց, որ ոչ մի զորքերի տեղաշարժ էլ տեղի չի ունեցել, նարնք վերադարձել են այնտեղ, որտեղ էին: Հիմա ես հարց եմ տալիս՝ որպես պաշտպանության փախնախարար, դե՞մ ես արտահատվում սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որովհետև ասում ես, որ այդ հատվածն ակնհայտ է: Հիմա նման հայտարարություն արած մարդն ինչո՞ւ պաշտոնանկ չի արվել: Հանրությունը նման իրավիճակներում պետք է պահանջ նրեկայցնի կոնկրետ անձին և նախարարությանը»,-մեկնաբանելով Սյունիքի մարզի սահմանային հատվածի վերջին իրադարձությունները՝ ասաց բանախոսը:
Ադրբեջանցիներն անում են այն, ինչ հնչեցնում են Հայաստանյան իշխանությունները
Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև խաղաղության հասնելու Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջներին և ասաց. «Ադրբեջանը Արցախի հարցում առաջարկում է այն, որի հետ դե-ֆակտո համաձայնել է հայստանյան իշխանությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ասում է, որ Արցախն նույնիսկ տեսականորեն հնարավորություն չուներ գտնվել Ադրբեջանի կազմից դուրս, ապա շատ բնական է, որ Ադրբեջանի նախագահը պետք է ասի՝ եթե դուք ընդունում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտությունը, ապա եկեք այն արձանագրենք պայմանագրով, միջազգայնորեն ընդունելի հարբերությունները կարգավորող փաստաթղթով: Ես այստեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, նրանք անում են այն, ինչ հնչեցնում են Հայաստանյան իշխանությունները: Առաջարկված 5 կետերը նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանական զարգացումներն են՝ որոշակիացված: Նրանք առաջարկում են ապագա խախաղության պայմանագրի իրենց իրավաքաղաքական կարկասը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳ նախարարը գնում՝ բերանը բաց դրանց հետ խոսում է այնպես, կարծես Շվեյցարիայի ղեկավարների հետ է շփվում. Տիգրան Աբրահամյան
- Արցախում 10 օր է գազ չկա՝ Հայաստանում ինչ-որ ծաղրածուներ են տարբեր պաշտոններում նշանակվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Վարդան Ոսկանյան. Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան