Զախարովան ասել է, որ Ռուսաստանի մասնակցությունը ԵԽ-ին՝ ներկայիս տեսքով անիմաստ է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում ասել է, որ Ռուսաստանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդին՝ ներկայիս տեսքով անիմաստ է։
«Մենք մեր քայլերն արեցինք, բացատրեցինք։ Այն տեսքով, որով այսօր գոյություն ունի այս կազմակերպությունը, Ռուսաստանի Դաշնությունն այնտեղ անելիք չունի»,- ասել է Զախարովան։
Այդ ընթացքում Ռուսաստանը որոշել է չմասնակցել Եվրոպայի խորհրդին։ ԱԳՆ-ից ընդգծել են, որ Ռուսաստանի Դաշնությունը չի մասնակցի ՆԱՏՕ-ի և նրան հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական ամենահին կազմակերպության՝ արևմտյան գերազանցության և եսասիրության հարթակի վերափոխմանը»:
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի խոսքով՝ Եվրախորհրդից դուրս գալու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Մինչ այդ ԵԽԽՎ-ն էր կողմ քվեարկել Ռուսաստանին Եվրախորհրդից անհապաղ դուրս հանելու օգտին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինված ուժերը Սլավյանսկում պատանդ են պահել 17 երեխայի. Ռիա Նովոստի
- ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ
- ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 160 ռուսաստանցիների և Բելառուսի մի շարք բանկերի նկատմամբ
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
- ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան