Վիվա-ՄՏՍ. մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ
Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Վիվա-ՄՏՍ-ից։
«Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 02։00-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են 4G/LTE ցանցի ընդհատումներ Երևանում և մարզերում, 3G ցանցի ընդհատումներ Արարատի ու Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև՝ տվյալների փոխանցման ու ձայնային ծառայությունների ընդհատումներ Երևանի առանձին վարչական շրջաններում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:
Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. մարտի 9-ի` լույս 10-ի գիշերը, կիրականացվեն տրանսմիսիայի կենտրոնական համակարգի արդիականացման աշխատանքներ
- Վիվա-ՄՏՍ. Տարբեր մարզերում տան տեր է դարձել Արցախից տեղահանված 15 ընտանիք
- Վիվա-ՄՏՍ. Գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար
- Վիվա-ՄՏՍ. Գիշերային ժամերին իրականացվելու են ցանցի կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ
- Վիվա-ՄՏՍ. փորձնական տարբերակով գործարկվել է 4G/LTE/GSM ցանցերի միջոցով գործող NB IOT ցանց՝ «Իրերի ինտերնետ»-ի համար
- Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված ընտանիքը տուն է կառուցել և հաստատվել Վայոց ձորում
- Վիվա-ՄՏՍ. 25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել