Globbing-ն առանց պատշաճ ծանուցման բարձրացրել է սակագները
«Գլոբբինգ» միջազգային օնլայն գնումների հարթակն առանց գրանցված հաճախորդների պատշաճ ծանուցման բարձրացրել է բոլոր տիպի՝ օդային, վերգետնյա, ծովային առաքումների սակագները։ Ընդ որում սակագները բարձրացել են բոլոր երկրներից առաքումների պարագայում։
Հարթակի միջոցով օնլայն գնում կատարող քաղաքացիները պատահաբար են կայքի ամենաներքևի՝ ոչ տեսանելի հատվածում նկատել, որ սակագները փոխված են։
Օրինակ, եթե նախկինում ԱՄՆ-ից 5-9 աշխատանքային օրվա ընթացքում մեկ կգ-ի առաքումն արժեր 5000 դրամ, ապա հիմա 6000 դրամ է, 2-4 աշխատանքային օրվա ընթացքում մեկ կգ առաքումը 7900 դրամ էր, հիմա՝ 8800 դրամ։
Թանկացել են նաև Գերմանիայից, Իտալիայից, Չինաստանից օդային առաքումների սակագները։
ԱՄՆ-ից մինչև 10 կգ բեռի ծովային առաքման նվազագույն գինը նախկինում կազմում էր 12000 դրամ, հիմա 15 հազար դրամ։
Ի դեպ, Գլոբբինգ հարթակի կայքում նախկին սակագները զետեղված չեն։ Գլոբբինգի կայքը փորփրելու ընթացքում նկատեցինք մանր տառերով մի նախադասություն.
Գլոբբինգի սակագների բարձրացման հետ կապված հարցերը մնացին անպատասխան, քանի որ հարթակի կայքում նշված 060 616-616 հեռախոսահամարին ուղղված զանգերը ժամեր շարունակ անպատասխան էին։
Վերջին օրերին առաքումների սակագները բարձրացրել է նաև Onex-ը, որն ի տարբերություն Գլոբբինգի պատշաճ կերպով ծանուցել է իր հաճախորդներին։ Փոփոխված գներն այս պարագայում էլ կայքի ամենաներքևի՝ ոչ տեսանելի հատվածում են։ Սակայն Onex-ի պարագայում սակագների փոփոխությունը երևում է, քանի որ բարձրացված գները նշված են կարմիրով, կարմիրով են նաև թանկացման պատճառն ու նոր սակագների ուժի մեջ մտնելու ժամկետը.
«Բեռնափոխադրումների թանկացումներով պայմանավորված սկսած 21.03-ից պահեստ մուտք գործած առաքանիների համար կգործեն նշված սակագները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան