Տղամարդը մուրճով հարձակվել է Փաշինյանի հրաժարականի պահանջող «Ազատագրական շարժման» անդամների վրա
Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել Ազատագրական շարժման անդամների վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս մասին հայտնում են «Ազատագրական շարժում»-ից։
«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ:
Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։
Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից:
Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:
Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են:»,- նշում են «Ազատագրական Շարժում»-ից։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք
- Մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով