Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
«Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:
Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա:
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»,- նշում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հարակից հրապարակումներ`
- Աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը․ Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Արցախում հումանիտար աղետ է
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ
- Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո
- Գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ եկող վնասված գազատարի վերանորոգմանը