Հայաստանում առաջին անգամ հանդես կգա անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարկ Քոփեյը
Մարտի 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարք Քոփեյի մասնակցությամբ, հանդես կգա համերգով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:
Մարք Քոփեյը Երևանում ելույթ կունենա նվագախմբի հրավերով։ Դա կլինի թավջութակահարի առաջին ելույթը Հայաստանում: Նա աշխարհում մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, ում բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը Լայպցիգի Բախի անվան հեղինակավոր մրցույթի Առաջին և Հատուկ մրցանակակիր է (1988թ.):
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցն և Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ պոեմը: Համերգի դիրիժորն է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին