Փսակի. ՌԴ պատժամիջոցները նախագահի հանգուցյալ հոր նկատմամբ են
«Ռուսաստանի նոր պատժամիջոցներն ուղղված են ԱՄն նախագահ Ջո Բայդենի հանգուցյալ հայրիկի դեմ և ոչ թե նախագահի»,-այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարության կողմից ԱՄՆ մի քանի պաշտոնյաների նկատմամբ սահմանած պատժամիջոցներին։
Businessinsider-ը գրում է, որ ՌԴ ԱԳ նախարարության պատժամիջոցները մասնավորապես տարածվում են Սպիտակ տան խոսնակի, պետքարտուղարի, նաև նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա։
Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ գործող նախագահը Ջո Բայդեն Կրտսերն է, իրավական փաստաթղթերով այդպես է նրա անունը, մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն Կրտսերի մասին հիշատակում չի արել։
«Ես պետք է նշեմ, որ Նախագահ Բայդենը «կրտսեր»-ն է, այնպես որ նրանք պատժամիջոց են սահմանել նրա հանգուցյալ հայրիկի նկատմամբ՝ խաղաղության մեջ մնա»,-ասել է Փսակին ճեպազրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Յանդեքս»-ի նոր ղեկավար Տիգրան Խուդավերդյանի նկատմամբ
- ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
- Թուրքիան գնահատել է պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի կնոջ և երկու երեխաների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան