Թուրքիան դժվարացրել է Բոսֆորի նեղուցով ՌԴ նավերի անցումը
Թուրքիան դժվարացրել է Բոսֆորի նեղուցով ՌԴ նավերի անցումը: Այս մասին տեղեկացնում է «Կորեսպոնդենտ» լրատվականը:
Աղբյուրի փոխանցմամբ` նավերը 14 ժամ սպասել են նեղուց մուտք գործելու թույլատվությանը:
Ռուսաստանի տրանսպորտային ռազմավարության կենտրոնը` հղում կատարելով նավերի տեղափոխման վերահսկողության «marinetraffic.com» առցանց համակարգի տվյալներին հաղորդում է, որ կիրակի օրը ռուսաստանյան նավերը ընթանում էին շրջաններով և զիգզագաձև` երկար ժամանակ սպասելով նեղուց մտնելու թույլատվության:
Աղբյուրի փոխանցմամբ, այդ օրը այլ երկրների նավեր նեղուց մտնելու հարցում որևէ դժվարության չեն հանդիպել:
Կիրակի երեկոյան ռուսաստանյան նավերը վերջիվերջո կարողացել են մտնել նեղուց: Ռուսական նավերից մեկը նույնիսկ ստիպված է եղել սպասել ավելի քան 19 ժամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան