WSJ. Բայդենը մտադիր է Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է չորեքշաբթի հայտարարել Ուկրաինային 1,01 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի այդ մասին գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Օգնության փաթեթը կներառի հակատանկային և հակաօդային զենքեր, այդ թվում՝ Javelins և Stingers: Որոշումն ընդունվել է չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ֆոնին, որտեղ ակնկալվում է, որ նա կդիմի Միացյալ Նահանգներին լրացուցիչ աջակցության համար։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինված ուժերը Սլավյանսկում պատանդ են պահել 17 երեխայի. Ռիա Նովոստի
- Երբ Ռուսաստանը Ուկրաինայում ձախողվի, այդ ժամանակ Ադրբեջանը կբացի երկրորդ ճակատ. Ալեքսանդր Մանասյան
- Ուկրաինայում արգելել են անշարժ գույքի առք ու վաճառքը
- ԱՄՆ-ը հայտնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին
- Զելենսկի. Կիևի պատվիրակությունը պետք է պայմանավորվի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին
- Չինաստանը կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան