Ունենալու ենք պատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Մինասյան
Քաղաքացիները տեղյակ չեն սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ քվեարկողի հետ լուրջ քննարկում չի եղել:
«Նույնիսկ մենք ամբիոն չենք ստացել, որ բովանդակային բացատրենք ժողովրդին՝ ինչու ենք ասում «ոչ»: Ինչ կատարվում է, արվում է շոուի մակարդակով»,- նկատեց նա:
Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար անհասկանալի մնաց, 101 պատգամավոր հասկացությունը. «Եթե դեմ քվեարկվի այս նախագծին, իշխանությունները դեղին քարտ են ստանալու»:
Հանդիպմանը ներկա «այո»-ի կողմնակից ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, ոչ պետք չէ մեղադրել իշխանություններին, որովհետև փոփոխությունները իշխանությունների լիազորությունների մեջ է մտնում. «Սահմանադրական փոփոխությունները քաղաքական ընդդիմությանը շատ լուրջ իրավունք են վերապահել և մենք ունենալու ենք ոչ միայն պատասխանատու իշխանություն, այլև պատասխանատու ընդդիմություն»:
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամի խոսքերով՝ արտագաղթի, գործազրկության, աղքատության պատճառները թաքնված են պետության անարդյունավետ քաղաքականության մեջ:
«Այստեղ հարց է դրված, մենք ուզում ենք նոր «Մարտի 1», թե մենք ուզում ենք խաղաղ պայմաններով սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն»,-հավելեց Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան