16.03.2022. Կորոնավիրուսի 79 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 մարդ
Հայաստանում մարտի 15-ին կատարվել է 3193 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 108 հիվանդ, գրանցվել է մահվան 12 դեպք։ Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8587 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1642 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 229 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 15.03.2022. Կորոնավիրուսի 55 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 14.03.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ
- 13.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 12.03.2022. Կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 11.03.2022. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
- 10.03.2022. Կորոնավիրուսի 122 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- 09.03.2022. Կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 քաղաքացի
- 08.03.2022. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- 07.03.2022. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
- 06.03.2022. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, մահացել է 10 քաղաքացի
- 05.03.2022. Կորոնավիրուսից 12 մարդ է մահացել