Պետգույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին
«Ես գիտեմ, որ Հայաստանի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արագածոտնի մարզից բնակիչներն ահազանգում են, որ արաբ ներկայացած թուրքերը մեծ թվով հողատարածքներ են ձեռք բերում մարզում, մասնավորապես Օհանավանում, Ապարանում, վիճակագրությո՞ւն կա, թե քանի գույք է ձեռք բերվել արաբների կամ թուրքերի, ադրբեջանցիների կողմից:
Այսինքն, ըստ նրա, Հայաստանում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները, իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան։
Ա.Ավետիսյանը նաև ասաց, որ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ որոշակի վիճակագրություն կար՝ տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիները 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ասաց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել. «Անշարժ գույքի տվյալներ, բնականաբար չունենք, պետական գույք որպես այդպիսին չի օտարվել ոչ ռեզիդենտներին»։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը
- Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
- Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
- Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան