Քաղաքական 18:58 16/03/2022 Հայաստան

Փաշինյանի և Ալիևի միջև օպերատիվ կապն օգտագործելու ժամանակն է. Խոսրով Հարությունյան

«Եթե չեմ սխալվում ժամանակին օպերատիվ կապ կար Փաշինյանի և Ալիևի միջև, հիմա հենց այդ կապն օգտագործելու ժամանակն է: Զանգ տուր, թող մերժեն: Եթե չեմ սխալվում, կապ կա նաև ԳՇ-ների միջև: Երբ Եվրամիության հարթակներում հանդիպեցին, նույնիսկ Շառլ Միշելը ողջունեց, որ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապ է հաստատված: Օպերատիվ կապը հենց այս դեպքերի համար է, հո՞ ծնունդ շնորհավորելու համար չեք զանգահարելու»,-Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ ասուլիսում ասաց  ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և հավելեց. «Ես համոզված եմ, որ գազատարից հետո հաջորդը կարող է լինել հոսանքը, ջրամատակարարումը: Ըստ էության, Ադրբեջանը քայլ առ քայլ, բայց հետևողական ստեղծում է ապրելու, առօրյա սովորական կենսունակությունն ապահովելու անտանելի պայմաններ արցախահայության համար: Նպատական հասկանալի է՝ ինչքան հնարավոր է գնացեք, այստեղ դուք ապագա չունեք:

Բայց սա արժեզրկում և վարկաբեկում է ռուսական խաղաղապահ առաքելությունը: Սրանով Ադրբեջանի լուծած երրորդ խնդիրն այն է, որ իր այդ քայլերով բոլորովին վերջերս Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հռչակագրի կետերին հակառակ գործողություն է կատարում այս պահին՝ սրելով հարաբերությունները և լարվածություն առաջացնելով Ռուսաստանի հարավային հատվածում:

Պետք է քննադատել Ադրբեջանի գործողությունները և միջազգային հանրության ուշադրությունն ներգրավել այս հումանիտար աղետի վրա: Բայց ինձ համար հասկանալի չէ, թե այս իրավիճակում ո՞ւր է Հայաստանը:  Այսքան ժամանակ ես հայաստանյան իշխանություններից չեմ լսել հենց այդ առումով որևէ հոդաբաշխ նախաձեռնություն, կամ մեկնաբանություն:

Եթե որևէ քայլ չենք անում այս ուղղությամբ, ետևաբար անհիմն չեն շատ-շատերի այն պնդումները, որ հայաստանյան իշխանությունը իր հանրությանը սովորեցնում է դառնալ անտարբեր արցախյան իրողությունների հանդեպ: Կարծում եմ անհիմն չեն այն պնդումները, որոնք ասում են, որ Հայստանյան իշխանություններն Արցախից դե-ֆակտո ձեռք են քաշել, հետևաբար՝ Արցախի անվտանգության, ճակատագրի հարցերը մնում են փակագծերից դուրս, լուսանցքում: Հայաստանը ունի պարտավորություններ Արցախի հանդեպ, դրանք եռակողմ հայտարարությամբ անգամ չեն վերացել: Հայաստաը շարունակում և պարտավոր են նրան դիտել, որպես Արցախի անվտանգության երաշխավորը»:

Մենք գնում ենք սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին՝ ակնհայտորեն հնարավորություն տալով հակառակորդին, ոխերիմ հարևանին, գրավել բոլոր ռազմավարական կարևորության բարձունքները

«Սյունիքում կատարվողը ես դիտում եմ այն քաղաքականության, այն քայլի, որոշման տրամաբանական հետևանքը, որը կայացվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ ի հակառակ այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերված եռակողմ հայտարարությամբ,  մեր զորքերն հետ քաշվեցին՝ բանավոր ընկալմամբ, թե այդ կերպ մենք կանխում ենք կամ նվազեցնում ենք ռազմական գործողությունները Սյունիքի, հետևաբար՝ Հայաստանի տարածք տեղափոխելու հավանականությունը: Ես դեռ այն ժամանակ եմ ասել,որ դրանով մենք հնարավորություն ենք տալիս իրականացնել սողացող օկուպացիան, այն՝ ինչին ականատես եղանք թե՛Կապան-Գորիս ճանապարհի հետ կապված, թե՛ հետագայում Սև լճի և նոյեմբերի իրադարձություններով պայմանավորված: Ըստ էության, Ադրբեջանն օգտագործելով (միգուցե պայմանավորվածությամբ, չեմ կարող ասել) այս ստեղծված հնարավորությունները, հնարավոր սահմանազատման, սահմանագծման նախօրեին, փորձում է իր ձեռքը վերցնել,բոլոր ռազմավարական բարձունքները: Մենք գնում ենք սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին, ընդ որում՝ ակնհայտորեն հնարավորություն տալով հակառակորդին, ոխերիմ հարևանին, գրավել բոլոր ռազմավարական կարևորության բարձունքները: Ադրբեջանը այդ կերպ ռազմավարական հետագա զարգացումների համար  նախադրյալներ է ստեղծում անհերքելի, անշրջելի նախադրյալներ, հնարավորություններ: Այն, ինչ տեսնում ենք Ներքին Հանդ բնակավայրի մոտ, նույնն է:

Երեկ պաշտապանության փոխնախարարը հայտնեց, որ ոչ մի զորքերի տեղաշարժ էլ տեղի չի ունեցել, նարնք վերադարձել են այնտեղ, որտեղ էին: Հիմա ես հարց եմ տալիս՝ որպես պաշտպանության փախնախարար, դե՞մ ես արտահատվում սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որովհետև ասում ես, որ այդ հատվածն ակնհայտ է: Հիմա նման հայտարարություն արած մարդն ինչո՞ւ պաշտոնանկ չի արվել: Հանրությունը նման իրավիճակներում պետք է պահանջ նրեկայցնի կոնկրետ անձին և նախարարությանը»,-մեկնաբանելով Սյունիքի մարզի սահմանային հատվածի վերջին իրադարձությունները՝ ասաց բանախոսը:

Ադրբեջանցիներն անում են այն, ինչ հնչեցնում են Հայաստանյան իշխանությունները

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև խաղաղության հասնելու Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջներին և ասաց. «Ադրբեջանը Արցախի հարցում առաջարկում է այն, որի հետ դե-ֆակտո համաձայնել է հայստանյան իշխանությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ասում է, որ Արցախն նույնիսկ տեսականորեն հնարավորություն չուներ գտնվել Ադրբեջանի կազմից դուրս, ապա շատ բնական է, որ Ադրբեջանի նախագահը պետք է ասի՝ եթե դուք ընդունում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտությունը, ապա եկեք այն արձանագրենք պայմանագրով, միջազգայնորեն ընդունելի հարբերությունները կարգավորող փաստաթղթով: Ես այստեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, նրանք անում են այն, ինչ հնչեցնում են Հայաստանյան իշխանությունները: Առաջարկված 5 կետերը նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանական զարգացումներն են՝ որոշակիացված: Նրանք առաջարկում են ապագա խախաղության պայմանագրի իրենց իրավաքաղաքական կարկասը»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:14
Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով. «Մի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Անվտանգության վերաբերյալ այս իշխանության պատկերացումները սկսվում և ավարտվում են ընդդիմախոսներին ազատությունից զրկելով. Աբրահամյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}