«Հրապարակ». Ոչ թե սահմանամերձ բնակավայրերի և արցախցիների իրավունքների, այլ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամության թեմայով հասարակական խորհրդի նիստ է հրավիրել՝ ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երբ փորձել են քննարկել հաշմանդամության խնդիրները, նորընտիր օմբուդսմենը հմտորեն խոսակցությունը շրջել է և սկսել է խոսել խտրականությունից և հաշմանդամների մասին քննարկումը վերածել է սեռական փոքրամասնությունների թեմայով քննարկման:
Ներկաները հասկացել են, որ ազգայնական Թաթոյանին փոխարինել է գլոբալիստ, եվրոպական արժեքներ պրոպագանդող Գրիգորյանը, որի խնդիրը լինելու են ոչ թե սահմանամերձ բնակավայրերի և արցախցիների իրավունքների պաշտպանությունը, քաղբանտարկյալներն ու ազատ խոսքի ոտնահարումը, այլ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին