Պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա. Ռուստամ Բադասյան
«Հացահատիկի, շաքարավազի ու ձեթի պաշարների մասով կառավարության իմ գործընկերներն արդեն հայտնել են, որ անհանգստանալու կարիք չկա, բայց այդ ապրանքատեսակների մեծ մասի ներկումը հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից է»,- ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան ներկրումների մեջ բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան, բայց այնտեղից ներկայում հնարավոր չէ ներկրումներ իրականացնել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը որոշ որոշումներ է կայացրել ու այդ հարցը առաջիկայում կքննարկվի:
Բադասյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանում որոշակի քվոտավորման խնդիրներ առաջացած կլինեն:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել, նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում, բայց ՌԴ-ի որոշումները վեջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա։
Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա և առաջիկայում Ռուսաստանից հնարավոր կլինի ներմուծումներ կատարել:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ Գորիս-Կապան ճանապարահատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալը չի նվազել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան