Տնտեսություն 12:19 16/03/2022 Հայաստան

Այո, ես բիզնեսից եմ եկել, դրա համար էլ մենք տարբեր լեզուներով ենք խոսում. Վահե Հակոբյանը՝ Վահան Քերոբյանին

«Մենք առաջարկեցինք և կառավարությունը պաշտպանեց, որ մինչև 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չվճարվի, ասեմ, որ այստեղ խոսքը գնում է մոտ 100 մլն դրամի բյուջեից վնասի մասին»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը:

Նախարարի խոսքով՝ նախագիծը գործադիրում անվանում են «Վոլտերմենի» նախագիծ, որը կապված է նույնանուն դրամապանակի հետ, քանի որ այս փոփոխությունն առաջարկվել է հենց դրանք արտադրող ընկերության կողմից:

«Խնդիրը կայանում է նրանում, որ «Վոլտերմենը» և այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելուց Հայաստանից արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանք արտահանելու համար ստիպված մաքսավճար էին վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը և այդ գործարքն էլ ժամանակատար է»,-բացատրեց նախարարը և հավելեց. «Օրինակ Վոլտերմեն դրամապանակի միջին արժեքը 250 դոլարին համարժեք դրամ է, նրա մաքսային ձևակերպումը մի քանի օր է տևում և Հայաստանից աշխարհի վրա բիզնես անելը դարձնում է շատ մեծ գլխացավ և պրոբլեմատիկ, այդ պատճառով էլ մենք հանդես եկանք նման առաջարկով»։

Վահան Քերոբյանի խոսքով՝ այս արգելքը վերացնելով էապես կբարելավվի Հայաստանից փոքր ապրանքների արտահանման ծավալները:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հետաքրքրվեց, թե 1 մլն շեմը ինչի հիման վրա է սահմանվել:

Էկոնոմիկայի նախարարը պարզաբանեց, որ ուսումնասիրել են արտահանումների ծավալները և բաշխվածությունը և պարզել, որ արտահանվող մանրածախ ապրանքների գոմարը 1 մլն դրամը հազիվ թե գերազանցեն:

«Մենք բոլորս գիտենք, թե մեր բիզնեսմեններն ինչպիսի ճկուն մտածողություն ունեն, հետևաբար՝ իրենց արտահանվող ապրանքը կմասնատեն և բյուջեին հասցվող 100 մլն դրամ վնասը մյուս տարվա վերջում կդառնա 3 մլրդ»,- իր մտահոգությունը հայտնեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և հետաքրքրվեց, թե այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու:

Վահան Քերոբյանը պատասխանեց որ արտահանման հարցում Հայաստանը արտոնություններ է սահմանել և ընդհանուր արտահանման մաքսատուրքերն անգամ չեն հասնում 3 միլիարդ դրամի:

ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ այդ արտոնությունը փոքր բիզնեսին առավելություն տա խոշորի հանդեպ:

Վահան Քերոբյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ, քանի որ միջազգային շուկայում նման խոշոր հայկական ընկերություն չկա:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, փորձեց ավելի դետալային ներկայացնել Ծովինար Վարդանյանի հարցը:

Քերոբյանը նկատեց, որ Վահե Հակոբյանը բիզնեսից է եկել, դրա համար է այդ հարցը շեշտադրում և զարմանք հայտնեց, որ հանձնաժողովում նման հարցեր են քննարկվում:

«Այստեղ բարձրացվող հարցերը, զարմանալի չէ, որ քննարկվում են, վատ բան չեղավ, ուղղակի նման գնահատական չարժի տալ»,- արձագանքեց Վարդանյանը:

Անդրադառնալով Քերոբյանի խոսքին՝ Վահե Հակոբյանն էլ ասաց.«Այո, ես բիզնեսից եմ եկել, դրա համար էլ մենք տարբեր լեզունեով ենք խոսում»:

Նախաձեռնությունը ներկայացնելիս Քերոբյանն ընթերցեց ամբողջ նախագիծը, որում ասվում է.

«Պետական տուրքից ազատվում են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում՝ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որակում է վարչապետի ստեղծած՝ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը.

2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ.

3) ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները.

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ Միության անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.

5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաներմուծում» և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով վերաձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները.

6) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

7) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1.0 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

8) «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները»:

Հանձնաժողովը հաստատեց նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու որոշումը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}