Ռուսական ավիացիան ռմբակոծում է Նյու Յորքի արվարձանները
Ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյակը ներկայացրել է Ուկրաինայի տարածքում ընթացող մարտերի քարտեզը։ Նա նշել է, որ ռուսական ավիացիան ռմբակոծում է Դոնեցկի շրջանում գտնվող Նյու Յորք բնակավայրի արվարձանները։ Ըստ փորձագետի, մարտի 15-ին մարտեր են ընթացել Նյու Յորքի մերձակայքում։
«Դեռևս պաշտոնական տվյալներ չկան, բայց իմ դիտողները պատմում են, որ կրակոցները, համապատասխանաբար ռմբակոծումը տեղի է ունենում Դոնեցկի շրջանի Նյու Յորք բնակավայրի արվարձանների ուղղությամբ»,- եթերի ժամանակ ասում է ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյակը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինված ուժերը Սլավյանսկում պատանդ են պահել 17 երեխայի. Ռիա Նովոստի
- Խարկովում փողոցային մարտեր են ընթանում
- Գիշերը Կիևում ընթացել են փողոցային մարտեր, լսվել են կրակոցներ և պայթյուններ. WP
- Ուկրիանայի ԱԳՆ. Ղրիմի միացումը ՌԴ-ին ժողովրդավարության և ողջամտության հետ որևէ առնչություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան