Մոսկվայում դատարանը տուգանել է «Առաջին ալիքի» աշխատակցին, ով հայտնվել էր եթերում պաստառով
Մոսկվայի դատարանը 30 հազար ռուբլի տուգանել է ռուսական «Առաջին ալիքի» աշխատակից Մարինա Օվսյաննիկովային հանրային միջոցառման անցկացման կանոնների խախտման համար, ով «Վրեմյա» հաղորդման ժամանակ ներխուժել էր ստուդիա։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Օվսյաննիկովայի նկատմամբ նյութը կազմվել է Ռուսաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով («Առանց ծանուցման հանրային միջոցառման կազմակերպում կամ անցկացում»):
Փաստաբանի խոսքով, իրավապահներին հետաքրքրել է նախօրեին հրապարակված տեսանյութը, որում Օվսյաննիկովան կոչ է անում մարդկանց գնալ հանրահավաքների։
Հիշեցնենք, որ երկուշաբթի նա ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Վրեմյա» հաղորդման տաղավար էր մտել և ուղիղ եթերում պարզել «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառ։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան