Sotheby's-ը և Christie's-ը չեղարկել են ռուսական արվեստի աճուրդները
Sotheby's և Christie's աճուրդի տները հրաժարվել են հունիսին նախատեսված ռուսական արվեստի աճուրդներ անցկացնել։ Այս մասին հայտնում է «Культура» թերթը։
Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների խոսքով, որոշումը պայմանավորված է ուկրաինական իրադարձություններով։
«Sotheby's-ը հունիսին ռուսական արվեստի աճուրդներ չի անցկացնի։ Մեր սրտերն ու մտքերն ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են ուկրաինական ճգնաժամի ժամանակ»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Sotheby's-ի աճուրդների չեղարկումից անմիջապես հետո Christie's-ը նման որոշում է կայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժը Իտալիային թույլ է տվել երկարաձգել իր նկարների ցուցադրությունը
- Էրմիտաժը պահանջում է վաղաժամկետ վերադարձնել Իտալիայի թանգարաններին ժամանակավոր ցուցադրությունների համար տրված աշխատանքները
- Էրմիտաժի Ամստերդամի մասնաճյուղը դադարեցրել է հարաբերությունները Պետական Էրմիտաժի հետ
- Իտալական համույթը ելույթ չի ունենա Սոչիի արվեստի փառատոնում