Հայաստանը ղեկավարում է այն տեսակը, ով պատեհ-անպատեհ առիթով սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը. Ասպրամ Կրպեյան
«Այստեղ ենք շատ կարևոր արձանագրումներ անելու։ Նախ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ազատ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Դրա համար ամենանվիրական զոհողությունն է մատուցվել հայրենիքին և հայ մարդուն»,- ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Նա նշեց՝ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այլ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, կբացահայտեն իրենց կոլլաբորացիոնիստ տեսակը, թուրք-ադրբեջանական օրակարգի առաջ մղումը և դրա սպասարկումը։
«Ցավոք, այսօր հայկական պետականությունը ղեկավարում է հենց այդ տեսակը, ով պատեհ-անպատեհ առիթով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը։ Բացի սպասարկելուց, փորձում է պարտադրել այդ օրակարգը հայ մարդուն, իրեն արտոնում է բանակցելու և որոշելու հայ մարդու ապագան ու ներկան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա արեց երկրորդ արձանագրումը՝ համասփյուռ հայ ժողովրդի արդար դատը սակարկման ենթակա չէ. «Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այս օրակարգը սակարկման առարկա դարձնել, կփաստեն իրենց թուրք-ադրբեջանական տանդեմի, օրակարգի սպասարկու լինելը»։
«Մեր պայքարը չի ավարտվելու, քանի դեռ չենք ազատվել թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը սպասարկողներից, չենք վերականգնել մեզանից դավադրաբար խլված հայրենիքի տարածքային ամբողջականությունը։ Արցախահայության ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, հայ մարդու արժանապատվությունը սակարկելի չէ, հայ դատը սակարկելի չէ»,- հայտարարեց Ասպրամ Կրպեյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. Աբրահամյան
- Բողոքի ակցիայի մասնակիցներն Արարատ Միրզոյանին նվերներ են բերել՝ կանեփի թփով գլխարկ, վարդագույն ակնոց, շորտ ու չստիկ
- Ակցիա ԱԳՆ դիմաց. «Եկել ենք Արաբաթին հիշեցնելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»
- Բողոքի ակցիա. ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնել՝ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան