
Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի. Դենիս Ավտոնոմով
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով, վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի։ Այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
«Առանձնահատկությունն այն է, որ նրանք գրեթե բոլորը ազգությամբ հայեր են, այստեղ ունեն ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում մեզ», - ասաց նա:
Նրա խոսքով, Երևանից, այլ շրջանների բնակիչներ դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել փախստականներին վերաբնակեցնելու հարցում, բայց զբաղվածության հարցը լուծելը ավելի դժվար է։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
- Դոնեցկում և Լուգանսկում 7-10 հազար հայ է ապրում. Տեր Նարեկ քահանա Ամիրյան