Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա
Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղ պայմանագրի նախապատրաստումը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղությունը երկկողմանի գործընթաց է, տանգոյի նման մի բան է, այն երկուսով են պարում. Արթուր Ղազինյան
- Խաղաղության գինը. Բաքուն հրապարակել է իր պայմանները
- Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, սպասում են Հայաստանի արձագանքին. Չավուշօղլու
- Ադրբեջանը շարունակում է խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործել ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր. Արցախի ՆԳՆ
- Արման Թաթոյան. Այս պայմաններում ի՞նչ միակողմանի խաղաղության մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան