Էդգար Ղազարյան. Սուրեն Պապիկյանը դեսպան դառնալու հավակնություններ է ցուցաբերում
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների նոր առաջխաղացման մասին տեղեկությունների, դրանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության «պարզաբանումների» և Կապանի համայնքի ղեկավարի հավելյալ տեղեկատվության համադրությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարություններով Հայաստանի իշխանությունները նոր տարածքներ են հանձնում Ադրբեջանին։
Վաղարշակ Հարությունյանի պարագայում այդ հանձնարարությունները կատարելու դիմաց նա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան։ Այդ նախադեպը, հավանաբար, ոգևորել է Սուրեն Պապիկյանին՝ բանավոր հանձնարարություններով թշնամուն տարածքներ զիջելու դիմաց մեկ այլ երկրում դեսպան նշանակելու խոստումնալից հեռանկարից օգտվելու համար։
Կամ նա կարող է նշանակվել Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ կատարելու հայրենիքը թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Ալեն Սիմոնյանն այսօր անհապաղ պետք է վռնդվի իր զբաղեցրած պաշտոնից
- Էդգար Ղազարյանը՝ Չավուշօղլուի փողկապի բացակայության մասին
- ԵՊՏՀ Եղագնաձորի մասնաճյուղի առաջ դրված հիմնական ստրատեգիական խնդիրները լուծված են. Էդգար Ղազարյան
- Սահմանադրությունը չի արգելում, որ հոգեկան անհավասարակշիռ անդաստիարակները կառավարության անդամ լինեն. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Հանրապետության նախագահի ընտրության արդյունքները պետք է բողոքարկվի ՍԴ
- Ուզում եմ իմնանալ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն․ Էդգար Ղազարյան
- Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել են Հայաստան նաև մեզ ժողովրդավարություն ուսուցանելու նպատակով. Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Ստացվում է, որ ՍԴ երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել