Կառավարությունը ՏԻՄ-երին օրենքով կպարտադրի հաշվետու լինել մարզպետներին
«Օրենսդրական նախաձեռնության նպատակը, համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի(ՄԺԾԾ) կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է, որը համայնքին հնարավորություն կտա միջնաժամկետում կառավարել համայնքի ռեսուրսները»,- զեկուցելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ փոփոխությունները հիմք կհանդիսանն համայնքի բյուջեների նախագծերի մշակման համար:
Ըստ Գնել Սանոսյանի՝ օրենսդարկան փաթեթով նախատեսվում է, որ համայնքի ավագանին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը հաստատի համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագիրն առաջիկա 3 տարիների համար, այն հրապարակի և ներկայացնի մարզպետին:
Նախարարի խոսքով՝ ՄԺԾԾ-ի կազմման համար հիմք է հանդիսանում համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը:
Սանոսյանը նաև հայտնեց, որ Ֆինանսների նախարարությունը մշակում է մեթոդական ուղեցույց, որպեսզի համայնքներում կարողանան կազմել միջնաժամկետ ծախսային ծրագրերը:
Ըստ նրա՝ այն կօգնի սուբվենցիոն ծրագրեր մշակելու համար և համայնքներին կստիպի լուրջ մոտենալ զարգացման իրենց 5 ամյա ծրագրերին, իսկ կառավարությունը օերենսդրական փոփոխությունների հիման վրա կփոխի սուբվենցիոն ծրագրերի կարգը և ոչ թե փետրվա-մարտ ամսին կստանա այդ հայտերը, այլ՝ սեպտեմբերին՝ առաջ բերելով գործընթացը:
Նկատելով, որ փոփոխությունը բխում է համայնքների խոշորացման գործընթացներից՝ նախարարը բացատրեց, որ համայնքներում արդեն համապատասխան բաժիններ կան, որոնք ի զորու են այդ գործընթացներն առաջ տանել:
Հարակից հրապարակումներ`
- Օրինականությունն իր կերպարով քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է. Փաշինյան
- ԱԺ վերջին ընտրություններում նախատեսված շեմը հաղթահարած 4 կուսակցության և դաշինքի այսօր կահտկացվի 521 մլն դրամ