Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում
Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել 1/4 եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում մրցեց Չեխիան ներկայացնող Էրիկ Շուչի հետ և հաղթեց մեծ առավելությամբ: Լոռու մարզը ներկայացնող մարզիկը տակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց:
Նա բռնցքամարտի լեզվով ասած խաղացնում էր մրցակցին՝ ժամանակին տեղ հասցնելով սեփական հարվածները: Արդյունքում 5:0 հաշվով վստահ ու գեղեցիկ հաղթանակ»,- նշված է հաղորդագրությունում: