Պարսից ծոցում էմիրաթական նավ է խորտակվել. 16 ուղևոր փրկվել է, 14-ի որոնողական աշխատանքները շարունակվում են
Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգի արտակարգ իրավիճակների կոմիտեի գլխավոր տնօրենը հայտարարել է Պարսից ծոցի ջրերում էմիրաթական նավի 16 ուղևորների փրկության մասին, գրում է ParsToday-ը։
«Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ջահանգիր Դեհղանին անդրադառնալով Պարսից ծոցում խորտակված էմիրաթական նավի 30 ուղևորներին փրկելու համար Բուշեհր նահանգի փրկարարների ներգրավմանն ասել է. «Պարսից ծոցի ալեկոծման պատճառով փրկարարները մինչ այժմ փրկել են նավում գտնվող 16 մարդու»:
Անդրադառնալով Պարսից ծոցի Ասալույե և Հարավային Փարս շրջանում էմիրաթական առևտրական նավի խորտակմանը, Դեհղանին նշել է. «Մեքենա տեղափոխող և 30 անձնակազով նավը խորտակվել է, իսկ Բուշեհր նահանգի փրկարարներն անմիջապես գործուղվել են նավի անձնակազմին փրկելու համար»:
Դեհղանին հավելել է, որ խորտակված նավի 14 այլ ուղևորների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները