
Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Քննարկվել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ իրավիճակի զարգացման տարբեր ասպեկտներ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՌԴ ղեկավարը զրուցակցին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին։ Բացի այդ, նրանք դրական են գնահատել Անթալիայում և Մոսկվայում ԱԳ նախարարների վերջին բանակցությունների արդյունքները։
Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանման հարցում աջակցության համար։
«Զրույցում հատուկ շեշտադրվել է մարդասիրական բաղադրիչը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից Թուրքիայի քաղաքացիների տարհանման, ինչպես նաև Ռուսաստանի նավահանգիստներից դեպի Ազովի ծով թուրքական բեռներով նավերի անվտանգ ելքի հարցում աջակցության համար»,- նշել են Կրեմլում։
(լուսանակարը՝ արխիվային)
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին