Ռուսաստանում արգելափակվել են ադրբեջանական կայքեր
Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ադրբեջանական Haqqin.az առցանց հարթակի հասանելիությունը Ռուսաստանում։
«Ռոսկոմնադզորը» կայքն արգելափակելու որոշումը հիմնավորել է Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի մուտքը սահմանափակվում է, եթե այն պարունակում է տեղեկատվություն անկարգությունների, ծայրահեղականության կոչերի մասին, ինչպես նաև անարժանահավատ տեղեկատվության տարածման համար, որոնք սփռվում են արժանահավատ հաղորդագրությունների քողի տակ:
Ադրբեջանական ռեսուրսի արգելափակման որոշումը «Ռոսկոմնադզորը» ընդունել է գլխավոր դատախազության պահանջի հիման վրա։
Ռոսկոմնադզորը գլխավոր դատախազության պահանջով Ռուսաստանում արգելափակել է նաև Minval.az կայքը։
Minval.az կայքի փոխանցմամբ՝ տեղեկատվական ռեսուրսի հասանելիությունը սահմանափակված է «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» դաշնային օրենքի հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոսկոմնադզորը Instagram-ը պաշտոնապես գրանցել է արգելված կայքերի ռեեստրում
- «Ռոսկոմնադզոր»-ը որոշել է արգելափակել Facebook-ը Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան