Վրացի մասնագետները քննարկում են կորոնավիրուսի նոր մուտացիայի տարածման հարցը
Վրաստանի Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն կարծում է, որ դեռ վաղ է խոսել՝ արդյո՞ք կորոնավիրուսի նոր դելտակրոն շտամը վարակի նոր ալիք կառաջացնի երկրում։ Այս մասին գրում է Jnews կայքը։
Deltacron-ը կորոնավիրուսի, կարծեք թե «օմիկրոն» և «դելտա» շտամների համակցություն է: Ելույթ ունենալով «Իմեդի» հեռուստաընկերության եթերում՝ Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն նշել է, որ Վրաստանում նոր շտամի առկայության մասին հայտնի է դարձել ընդամենը հինգ օր առաջ։
«Հինգերորդ օրն է, ինչ գիտենք կորոնավիրուսի նոր մուտացիայի մասին: Ոչ մի երկիր չի նշում դեպքերի աճի մասին։ Սա հիբրիդային վիրուս է, որը վերցրել է երկու տարբեր մուտացիաների որոշակի տարրեր: Բարեբախտաբար, վարակվածների թիվը դեռ շատ փոքր է»,- ասել է Չխաիձեն։
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կայուն է։ Այնուամենայնիվ, պետք է զգույշ լինեք «դելտակրոն» նոր շտամի նկատմամբ:
Նա նշել է, որ մինչ այժմ աշխարհին հայտնի է այս շտամի 17 հաստատված դեպք։
«Խուճապի պատճառ չկա, որ Վրաստանում նոր ալիք է սկսվելու։ Բնակչությունը պետք է լինի հանգիստ, բայց զգոն: Եկեք պահպանենք նվազագույն միջոցներն ու կանոնները, որոնք մնացել են»,- ասել է Ցերցվաձեն։
Ներկայում փորձագետները նշում են երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավում:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտակրոն» մուտացված շտամ
- Դելտակրոն. Կիպրոսում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ՝ Օմիկրոն ու Դելտա շտամների համակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին