Երիտասարդը հակակարկտային կայաններից փորձել էր գողություն անել
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 23-ամյա մի բնակիչ 2021 թ. դեկտեմբերին Արմավիրի մարզի Նորապատ, Սարդարապատ, Արաքս և Ամասիա գյուղերի հակակարկտային կայաններից փորձել էր գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր կարողացել:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 15-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: