300.000 դրամների չտրամադրումն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցրել է բողոքի ալիքների
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերից մեկով ևս 3 ամսով երկարացրեց անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300.000-ական դրամ ամսական սոցիալական աջակցության տրամադրումը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։
Գործադիրը նշում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածում կատարված լրացման արդյունքում սահմանվել է դրույթ, ըստ որի` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:
«Կատարված դիտարկումների արդունքում փաստում ենք, որ 25.02.2022թ. դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 127 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա-բաժանում, որից 114 անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի հատուցման գործ ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի 2001-Լ որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է 12 ամսվա համար՝ 12-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` 2021թ. նոյեմբեր ամսվան հաջորդող ամսվա 1-ից արդեն իսկ դադարեցվել է նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը, ինչը դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցրել է բողոքի ալիքների:
Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 60 միլիոն դրամ հատկացրեց Կապան համայնքի գյուղական կրթական օջախներին
- Հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագորման չափանիշի մասին մեր ռեֆորմը հումորի թեմա է դառնում. Փաշինյան
- Կառավարությունը ՏԻՄ-երին օրենքով կպարտադրի հաշվետու լինել մարզպետներին
- Օրինականությունն իր կերպարով քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է. Փաշինյան
- ԱԺ վերջին ընտրություններում նախատեսված շեմը հաղթահարած 4 կուսակցության և դաշինքի այսօր կահտկացվի 521 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին