Անհայտ անձինք հայտնել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ականապատման մասին
Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը։
Հաղորդվում է, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով։
Աղբյուրը չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է մեկնել ինքնաթիռը։
Flightradar24 ծառայության տվյալներով, այժմ օդում կա երկու ինքնաթիռ, որոնք ուղղվում են դեպի Երևան՝ «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից»։ Նրանցից ոչ մեկն ահազանգ չի հնչեցրել։ Մարտի 17-ին «Շերեմետևոյից» Երևան ինքնաթիռներ չեն թռչել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան