Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին։
«Քանի որ դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի գործողությանը միջամտության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նկատմամբ լայն հանրության և մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը մեծ է, տեղեկացնում եմ հետևյալը.
Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունը արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։
Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։
Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- գրել է Գոռ Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը հրապարակել է նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ
- Իշխանության կողմից դեռ խլված է դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման սարքավորումը. Արամ Վարդևանյան
- Արամ Վարդևանյան. էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին
- Դատավորների մակագրման համակարգի փաստացի վերացումը հետքայլ է. Արամ Վարդևանյան
- Ձեռքով մակագրումը կոնկրետ դատական իշխանության դեմ ուղղված քայլ է. Վարոսյան
- Դատավորներին գործերի մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյան
- ԲԴԽ և ԱԱԾ ներկայացուցիչները քննարկել են ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը
- Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
- Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է «հարմար» դատավորի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները