Ելենա Կիրակոսյան. Մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7-ի պայմաններում
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը, ով այժմ գտնվում է Արցախի Հանրապետությունում, գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ:
Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում:
Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցության պատգամավորներն Արցախում են
- Արցախում 10 օր է գազ չկա՝ Հայաստանում ինչ-որ ծաղրածուներ են տարբեր պաշտոններում նշանակվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Ահազանգ. Արցախում գազամատակարարման խափանումը անհամեմատ վատ է ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց