ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սիրիայի քրդական ուժերին՝ «աջակցություն ահաբեկչությանը»
Ամերիկյան բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին» (YPG) ռազմական օգնություն է ուղարկել: Այս մասին հայտնում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի քայլը որակելով որպես աջակցություն «ահաբեկչությանը», գրում է Էրմենիհաբերը։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ռազմական օգնության ծավալը կազել է մոտ 150 բեռնատար մեքենա:
«Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան մատակարարումներն ավելացել են Իրանի կողմից Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանի հրետակոծությունից հետո: Նշվում է, որ ռազմական օգնությունը Իրաքի տարածքով է ուղարկվել Սիրիայի քրդական ուժերի ենթադրյալ ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Դեր Զոր և Հասաքա նահանգներում գտնվող նավթահանքերի մոտակայքում:
Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներում կա ամենաքիչը 11 ռազմաբազա և ռազմական հենակետ:
Հիշեցնենք, որ Սիրիայի քրդական ուժերի հարցում Վաշինգտոնը ու Անկարան ունեն լուրջ հակասություններ: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ նրանք կարևոր գործոն են ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Թուրքիայի զինված ուժերը վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որի հետևանքով Սիրիայի հյուսիսի մի հատվածը փաստացի գտնվում է թուրքական ուժերի օկուպացման տակ» ,- գրում է Էրմենիհաբերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին