Կարեն Վրթանեսյան. Մենք տեղում դոփելու այլևս ժամանակ չունենք
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Այսօրվա և մոտակա տարիների ամենալուրջ մեր խնդիրն անվտանգությունն է։
Նիկոլն առաջարկում է իր «լուծումը». «Մեզնից ինչ ուզում են հանձնենք, բոլորի տակ պառկենք, թուլանանք ու վայելենք խաղաղության դարաշրջանը»։
Հասկանալի է, որ դա լուծում չէ, և իրականում ոչ թե խաղաղության, այլ հայ ազգի վերացման դարաշրջան է լինելու։
Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում ընդդիմությունը։ Ունե՞ն արդյոք ընդդիմադիր տարբեր ուժերը անվտանգության հարցով որևէ հստակ և ընկալելի ասելիք այն մարդկանց, որոնք տեսնում են, որ Նիկոլը երկիրը կործանման է տանում, որոնք անցյալ տարվա արտահերթ ընտրություններին իրենց ձայները տվել են ընդդիմությանը, բայց որևէ հստակ պատասխան չեն ստանում մոտակա անելիքի մասին։
Մինչև ընդդիմությունն իր հստակ ասելիքը՝ նարատիվը, չձևավորի, մնացած ամեն ինչը տեղում դոփել է լինելու։ Իսկ մենք տեղում դոփելու այլևս ժամանակ չունենք։ Այդ ժամանակը սպառել ենք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան