Բողոքի ակցիա. ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնել՝ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը
Այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, այնուհետև՝ կառավորության։
«Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։
Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի։
Սիրելի հայրենակիցներ,
կոչ ենք անում մարտի 17-ին միանալ մեզ՝ հակազգային իշխանություններին և աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը։
Սիրելի հայրենակիցներ,
այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է և ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը։
Միացե’ք մեզ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից և քաղաքական հայացքներից»,- նշված է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի անունից. Պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցությունների
- Արարատ Միրզոյանի այցն Անթալիա նպաստեց թուրքական PR ծրագրին. Ռուբեն Մելքոնյան
- Արարատ Միրզոյան. Խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցությունը պիտի ընթանա առանց նախապայմանների
- Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, սպասում են Հայաստանի արձագանքին. Չավուշօղլու
- Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել
- Էդգար Ղազարյանը՝ Չավուշօղլուի փողկապի բացակայության մասին
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
- Արարատ Միրզոյանն Անթալիայում մի շարք հանդիպումներ կունենա
- Չավուշօղլուն ցանկանում է, որ հայ-թուրքական բանակցությունները Հայաստանում ու Թուրքիայում անցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան