Արարատ Միրզոյանից ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյա. Հայկ Մամիջանյան
«Այստեղ նստած թշնամին, սահմանից այն կողմ գտնվող թշնամին պետք է հասկանան, որ մի խունտայի քիրվայությունը, դրական ազդակներ տեսնելն այն փաստում, որ մեր եղբայրների են սպանում ու գերեվարում, մեր երկրի քաղաքացիներից ոչ մեկի համար դրական ազդակ չէ, միայն իրենց խունտայի համար է ազդակ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ այստեղ նստած մարդիկ, սահմանից այն կողմ գտնվող թշամին թող լավ հասկանան, որ Հայաստանի հետ վերջնագրերով չեն խոսում, Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու ու կապ չունի սրանք դրա դեմն ինչ են անելու, «մենք մեր անելիքը կանենք»։
Մամիջանյանն անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ թուրքական թերթին տված հարցազրույցին, մասնավորապես, որ հայ ժողովուրդը ուզում է կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, ասաց. «Արարատ Միրզոյանը միջազգային հարաբերությունների տարրական գիտելիքներ չունի երկու պատճառով։ Նախ՝ իր ներկայացրած տվյալը պարզապես սուտ է։ Ըստ ամենահեղինակավոր հարցումների, Հայաստանի քաղաքացիների 5-10 տոկոսն է համարում, որ Թուրքիան այն երկրներից է, որի հետ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները։
Երկրորդ՝ պնդում էր, որ տասնամյակում միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելել է Թուրքիա։ Այստեղ երկու սուտ կա։ Առաջին ՝ Արարատ Միրզոյանից ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյա, երկրորդ՝ 2014 թ. արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը և ոչ թե ատամները լայն բացել էր, ինչպես Արարատ Միրզոյանն էր արել, փոխանցել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար նամակ-հրավեր։ Առաջ այդպես էին խոսում թուրքերի հետ, թե ինչպես են հիմա խոսում, բոլորս գիտենք»։
Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ երկուշաբթի օրը նախատեսված են «Պատիվ ունեմ» խմբակցության լսումները, որոնք կպարտադրեն նոր օրինագծով ԱԳ նախարարի, վարչապետի աթոռը զբաղեցնող անձանց անդադար գրավոր հաշվետվություն ներկայացնել ԱԺ-ին և անհրաժեշտության դեպքում բերման ենթարկվել ԱԺ և զեկուցել, թե ինչ վիճակում է բանակցային գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. Աբրահամյան
- Բողոքի ակցիայի մասնակիցներն Արարատ Միրզոյանին նվերներ են բերել՝ կանեփի թփով գլխարկ, վարդագույն ակնոց, շորտ ու չստիկ
- Ակցիա ԱԳՆ դիմաց. «Եկել ենք Արաբաթին հիշեցնելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»
- Բողոքի ակցիա. ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնել՝ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը
- Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի անունից. Պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցությունների
- Արարատ Միրզոյանի այցն Անթալիա նպաստեց թուրքական PR ծրագրին. Ռուբեն Մելքոնյան