Ճապոնիայում ծաղկել է սակուրան
Ճապոնիայում մարտի 17-ին ծաղկել են սակուրայի առաջին ծաղիկները՝ նշանավորելով երկրի այս ոչ պաշտոնական խորհրդանիշի ծաղկման սեզոնի սկիզբը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ազգային օդերևութաբանական վարչությանը։
Սակուրան ուրախացրել է հարավարևմտյան Ֆուկուոկա պրեֆեկտուրայի բնակիչներին։ Օդերևութաբանների կանխատեսումներով, մարտի 21-ին էլ Տոկիոյում կծաղկի Սակուրայի ծաղիկները, իսկ մայրաքաղաքում սեզոնի պիկը կլինի մարտի 29-ին։
Ճապոնացիները սակուրան համարում են իրենց երկրի խորհրդանիշը, իսկ նրա ծաղիկը ոչ պաշտոնական ազգային զինանշանի կարգավիճակ ունի։
Սովորաբար Հեռավոր Արևելյան բալի ծաղկման գագաթնակետը լինում է ապրիլի սկզբին: Այդ ժամանակ այգիները ներկվում են վարդագույնի բազմաթիվ երանգներով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան