Չեխիայում անհետացման վտանգի տակ գտնվող սև ռնգեղջյուր է ծնվել, անունը՝ Կիև
Չեխիայի կենդանաբանական այգիներից մեկում անհետացման վտանգի տակ գտնվող Արևելյան սև ռնգեղջյուր է ծնվել, որին անվանակոչել են Կիև։ Apnews.com-ի փոխանցմամբ, ռնգեղջյուրին կոչել են Ուկրաինայի մայրաքաղաքի անունով՝ ի պատիվ ռուսական զորքերի ներխուժմանը այդ երկրի դիմադրությանը:
Նշվում է, որ ռնգեղջյուրը ծնվել է մարտի 4-ի վաղ առավոտյան Դվուր Կրալովե կենդանաբանական այգում, ինչը հազվադեպ է հաստատության համար, թեև այն այս ենթատեսակի ամենաշատ ռնգեղջյուրներն ունի:
Այգուց հայտնել են, որ Կիևի մայրը՝ Եվան, շատ լավ հոգ է տանում նրա մասին, ձագն օրական 1 կգ-ով (2,20 ֆունտ) ավելանում է։ Ներկայումս Կիևը կշռում է մոտ 50 կգ (110 ֆունտ)։
Որսագողությունը վայրի բնության մեջ ապրող արևելյան սև ռնգեղջյուրների թիվը կրճատել է մինչև 800-ի: Չեխիայի այգին ունի 14 սև ռնգեղջյուր։
Վերջին մեկ տարում աշխարհի այլ կենդանաբանական այգիներում միայն երեք այլ նման ռնգեղջյուր է ծնվել։
Ընդհանուր առմամբ, Դվուր Կրալովեում ծնվել է 47 արևելյան սև ռնգեղջյուր՝ սկսած 1971 թ-ից, երբ այգին առաջին անգամ ընդունեց նման ռնգեղջուրի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան