Ռուսաստանն ու Բելառուսը վերացնում են երկրների միջև ուղևորությունների բոլոր սահմանափակումները
Մարտի 18-ի կեսգիշերից վերացվում են Ռուսաստանի և Բելառուսի միջև քաղաքացիների ուղևորությունների բոլոր սահմանափակումները, հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության նիստում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նա նշել է, որ տեղաշարժի ազատությունը կարևոր է առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության զարգացման համար։
«Շաբաթվա սկզբին մենք խոսել ենք այդ մասին վարչապետ Ռոման Ալեքսանդրովիչ Գոլովչենկոյի հետ, և այդ որոշումը համաձայնեցրել ենք նախագահի հետ»,- հավելել է Միշուստինը։
Նրա խոսքով, այժմ դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Արևմուտքի ճնշումը։
«Համոզված եմ, որ Միութենական պետությունում ինտեգրացիայի ամրապնդումը լավագույն պատասխանը կլինի Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ճնշմանը»,- եզրափակել է վարչապետը։
Ինչպես մարտի 14-ին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Մոսկվայի կողմից սահմանված կորոնավիրուսային սահմանափակումները «անախրոնիզմ» են, որը ռուսական կողմը խոստացել է հնարավորինս արագ հանել։
Այսպես, 2020 թվականի մարտից գործել է Բելառուսից, ինչպես նաև այդ երկրից ժամանող օտարերկրացիների՝ Ռուսաստան մուտքի ժամանակավոր սահմանափակում, բայց արդեն նույն տարվա ամռանը վերսկսվել են թռիչքները, իսկ 2021-ին ՝ երկաթուղային հաղորդակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան