ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գիծ է տրամադրել Հայաստանի խոշորագույն ձկնարտադրող ձեռնարկություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարը 130 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 36 ամիս։ Բանկի կողմից տրամադրված միջոցները թույլ կտան ընկերությանը ավելացնել արտադրական հզորությունները և ձկնամթերքի տեսականին։
«ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 9 տարի է հաջողությամբ համագործակցում է «Մակ Ֆիշ» ընկերության հետ՝ տրամադրելով ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչը թույլ է տալիս ընկերությանն ակտիվ զարգանալ։ Տնտեսության իրական հատվածին աջակցությունը Բանկի առաջնահերթ խնդիր է: Նոր համագործակցությունը խթանիչ կհանդիսանա մեր հաճախորդների բիզնեսի առաջընթացի համար, մասնավորապես, ապահովելով Հայաստանում ձկնարդյունաբերության աճը և դրա լայն հասանելիությունը դեպի արտահանման շուկաներ»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։
«Մեր հիմնական ֆինանսական գործընկերոջ աջակցության շնորհիվ մենք կարողացանք իրագործել բիզնեսի զարգացման ծրագիրը: Մեզ հաջողվեց ոչ միայն ընդլայնել արտադրությունը և ավելացնել առաջարկվող տեսականին, այլ նաև էապես բարելավել տեղական ձկնամթերքի որակը, մեր ապրանքանիշը ճանաչելի դարձնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում»,- նշում է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Սերգեյ Դավթյանը։
«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ, այն ձկնաբուծության խոշորագույն ներկայացուցիչներից է Հայաստանում։ Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է և մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանցերում։ Ընկերությանն են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով, որտեղ միաժամանակ կարելի է պահել մոտ 2 250 տոննա ձուկ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
- ԿԲ. ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Բոլոր հաշիվներն ակտիվ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան