Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը (ծնված 2003թ.) հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում:
(լուսանկարը՝ արխիվային. Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարում զորամասերում՝ ծանոթանալու իրավիճակին)
Հարակից հրապարակումներ`
- Երկրորդ զինծառայողի դին են հայտնաբերել
- Ժամկետային զինծառայողին ինքնասպանության են հասցրել
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքից հայկական կողմից զինծառայող զոհվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
- Հայտնաբերվել է զինծառայողի դի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան