«Ժողովուրդ». Ինչու Արթուր Գևորգյանի գույքը կալանքի տակից չի հանվել, ինչպես որոշել է դատարանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի գույքը ևս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա ևս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան:
Դատարանը բավարարել է Գևորգյանի հայցը և քննիչին պարտավորեցրել վերացնել Գևորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գևորգյանի գույքը ևս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աբրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել: Ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, և այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան