Կառավարության դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել
Կառավարության դիմաց այս պահին շարունակվում է բողոքի ակցիան, որի մասնակիցները կոչ են անում ասել «ո՛չ թրքացմանը»։
«Ոչ թուրքին»,-ժամանակ առ ժամանակ բացականչում են ակցիայի մասնակիցները։
Նրանք նշում են, որ ելույթների ժամանակն անցել է, գործողությունների ժամանակն է, քանի որ արդեն իրականացվում է Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերը։
«Եկել ենք ասենք, որ չենք վախենալու, չեք կարող որևէ կերպ մեզ լռեցնել։ Մենք կորցրել ենք Արցախը, կորցնում ենք մեր հայրենիքը։ Թույլ չենք տալու, որ իրականացնեք Արցախի հայաթափում, Հայաստանի թրքացում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկն իր ելույթը։
Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ստիկաններ են բերվել, նրանք մի քանի շարքով պատ են կազմել՝ փակելով կառավարության շենքի մուտքի դուռը։
Հիշեցնենք, որ ակցիան մեկնարակել է ԱԳ նախարարության շենքի դիմացից։ Ակցիային մասնակցում են դաշնակցական, ՀՀԿ-ական երիտասարդներ, անկուսակցական քաղաքացիներ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ղեկավարում է այն տեսակը, ով պատեհ-անպատեհ առիթով սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը. Ասպրամ Կրպեյան
- Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, ՀՀ իշխող ուժը կանաչ լույս է վառում դրա համար. Աբրահամյան
- Բողոքի ակցիայի մասնակիցներն Արարատ Միրզոյանին նվերներ են բերել՝ կանեփի թփով գլխարկ, վարդագույն ակնոց, շորտ ու չստիկ
- Ակցիա ԱԳՆ դիմաց. «Եկել ենք Արաբաթին հիշեցնելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան