ԱԺ վերջին ընտրություններում նախատեսված շեմը հաղթահարած 4 կուսակցության և դաշինքի այսօր կահտկացվի 521 մլն դրամ
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կընդունի Ազգային ժողովի աշխատակազմին թույլ տալ 2022 թ պետական բյուջեով նախատեսված մոտ 521 մլն դրամը բաշխել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:
Ըստ նախագծի՝ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությանն ընթացիկ տարում կահատկացվի մոտ 268 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ մոտ 39 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ մոտ 50 մլն դրամ և «Հայաստան» դաշինքին՝ մոտ 163 մլն դրամ:
Աջակցություն ստացողների ցուցակում չկա «Պատիվ ունեմ» դաշինքը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. Դատախազություն
- ՍԴ-ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով նյութերի հետազոտման կարգը