«Հրապարակ». Ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում՝ «Հայաստան» դաշինքում, որտեղ մի շարք թևեր են առաջացել, լիքը դժգոհություններ են կուտակվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչքան անհամերաշխ ու մասնատված են իշխանության մեջ գտնվողները՝ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված, ինտրիգներ հյուսող, նույնքան անհամերաշխ ու մասնատված են նաև ընդդիմադիրները, հատկապես՝ ԱԺ ընդդիմությունը։ Ընդ որում, հակասություններ կան ոչ միայն երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև, այլև խմբակցությունների ներսում։
Հատկապես պառակտված է ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հայաստան» դաշինքը, որտեղ մի շարք թևեր են առաջացել, լիքը դժգոհություններ կուտակվել։ Մի մասը դժգոհ է իրենց պասիվությունից ու կրավորականությունից։ Մյուսները դժգոհ են առաջնորդից, որը չի կառավարում թիմին։ Երրորդները դժգոհ են խմբակցության ղեկավարից։ Եվ բոլորով սպասում են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին, որի ելքից է նաև կախված Հայաստանի ճակատագիրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան